Հանրապետության թիվ մեկ աներձագի <<համեստությունը>> պարզապես <<սպանիչ>> է
Հանրապետության թիվ մեկ աներձագ Հրաչյա Հակոբյանը, պարզվում է չափազանց «համեստ» է։ Նա որոշել է հանգստանալ բայց Երեւանից չհեռվանալով ու իր հանգիստը որոշել է կազմակերպել Էրեբունի վարչական շրջանում։ Իհարկե, սպանիչ համեստություն է։ Այ, եթե այդ համեստությունը կարողանար փոխանցել իր քրոջը, Աննա Հակոբյանին, որպեսզի նա Բեյրութ Արամ Ա-ի համաժողովին չմեկներ բիզնես կլասով, թիկնապահներով, օգնականներով ու մանկլավիկներով շրջապատված, նոր կասեինք կեցցես։ Չնայած, կարելի է նաեւ հարցնել, իսկ ինչ է արել Հրաչյա Հակոբյանը, որ այնքան հոգնել է, ու հիմա որոշել է հանգստանալ։
