Հանրայինում հյուրընկալված կարգալույծ հոգևորականը կառավարությունում պաշտոն է ստացել

Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, թե Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին:
Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:

Նշան Հովհաննիսյանը Կառավարությունում պաշտոն է ստացել: Ավելի կոնկրետ, մեզ ասացին, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

Հրամանը ստորագրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Share This