Հանուն փողի թոռանը մահացած է հայտարարել

Ադրբեջանի Բարդինսկի շրջանի բնակչուհին կեղծ տեղեկատվություն է տարածել, թե իբր թոռը մահացել է տեղի հիվանդանոցներից մեկում։ Պարզվել է որ տասնմեկամյա տղա երեխան ողջ է ու գտնվում է հոր ու մոր հետ։ Սակայն կինը հայտարարել է, որ երեխայի ծնողները մահացել են։ Ավելին, կինը նաեւ հայտարարել է, որ թոռանը հուղարկավորել է։ Երեւի թե դրա համար կինը ցանկացել է, որպեսզի մարդիկ մոռանային այն գումարի համար, որը նա հավաքել էր իբրեւ թե թոռանը վիրահատելու համար։ Հայտնի է նաեւ, որ կինը իր համար «մասնագիտություն» է դարձրել մուրացկանությունը։ Նա խաբել է մարդկանց եւ նրանցից գումար է կորզել, այն դեպքում, երբ ունեցել է տուն եւ երկու ավտոմեքենա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )