Հանուն աթոռի նաեւ նախկինները կարող են պորտֆելներ ստանալ

Շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկայում գործադիրում սպասվում են փոփոխություններ։ Նախ, կլրանա ԿԲ նախագահ Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնավարման ժամկետը։ Նրան փոխարինող գտնելու հարցը կգա առաջ։ «Իրատեսի» համաձայն, այդ պաշտոնի համար Փաշինյանի ամենահարմար թեկնածուն այժմ գործող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ով եղել է բանկիր եւ ունի ֆինանսաբանկային ոլորտում աշխատելու լուրջ փորձ։ Այս դեպքում բաց կմնա փոխվարչապետի պաշտոնը; Կադրային առանց այն էլ սուղ բազա ունեցող Փաշինյանը, ըստ նույն աղբյուրի, կարող է դիմել նախկինների բազային եւ փոխվարչապետի պաշտոնը վստահել կամ Վաչե Գաբրիելյանին կամ Վարդան Արամյանին։ Վաչե Գաբրիելյանը կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի կադրերից է, Վարդան Արամյանն էլ պակաս նախկին չէ։ Եթե այս նշանակումները լինեն, ապա ամենայն հավանականությամբ կարելի կլինի արձանագրել հեղափոխության խաղաղ ավարտի եւ իշխանության վերաձեւավորման մասին։ Այլ կերպ ասած, հանուն աթոռի Փաշինյանը դեմ չի լինի նույնիսկ որոշ նախկինների ներգրավել կառավարությունում, միայն թե իր իշխանության կրախը հետաձգվի գոնե մինչեւ այն պահը, երբ կկարողանա սահմանադրական փոփոխություններ անցկացնել, երկիրը նորից դարձնել կիսանախագահական եւ արդեն բազմել նախագահի աթոռին։ Փաշինյանը հասկանում է, իհարկե, որ թիմը արդեն սպառել է իրեն եւ դարձել երկանաքար իր վզից կախված, որը իրեն քաշում է անդունդը։ Հասկանում է նաեւ, որ օրենսդիրն էլ է սպառել իրեն։ Տարեվերջյան սոցհարցումների մասին տվյալները նաեւ այդ մասին վկայեցին, որոնք ազդակ էին, հասկանալու համար, որ պետք է «մաքրվել» թիմից ու արդեն միայնակ խաղացողի կարգավիճակով հասնել նախագահական բազմոցին՝ կիսանախագահական համակարգով կառավարվող երկրում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )