Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին»։
Հիշեցնենք, որ այս գիշեր Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանվել էր դեպի Կիեւ չվերթ իրականացնող ուկրաինական Boeing 757 ինքնաթիռը։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ ավելի քան 170 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )