Հայ-թուրքական սահմանը կբացե՞նք, թե՞ Ամուլսարը կշահագործեք, որ կարծում եք` 7 % տնտեսական աճ կլինի. Արթուր Խաչատրյանը` Վահան Քերոբյանին

2022 թ. բյուջեի և մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը որպես կանխատեսում ներառված չէ, և հետևաբար դրա մասին խոսակցությունները այս պահին ժամանակավրեպ են։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին բյուջետային քննարկման  ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, այն է` հայ-թուրքական սահմանը բացելու, թե՞ Ամուլսարը շահագործելու պայմաններում են կանխատեսել 7 % տնտեսական աճ։

«Հայ-թուրքական սահմանի բացման կանխատեսումը բյուջեի նախագծում չկա։ Քերոբյանը նշեց, որ մասնավոր ներդրումները անցած տարվա համեմատ աճել են և կազմում եմ ՀՆԱ-ի 10-11 %-ը։ Կառավարության ծրագրով նախատեսվում ենք առաջիկա 5 տարվա մեջ ավելացնել ներդրումների չափաբաժինը մինչև ՀՆԱ-ի 25 %։ Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների։ Հետևաբար այստեղ շատ գործ ունենք անելու»։

Քերոբյանը նշեց, որ ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է բերի տնտեսական աճի, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են։

«Կապիտալ ծախսերի  թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եթե բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճը ավելի քան իրատեսական կլինի»,-նշեց նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )