ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՅԴ Սիսիանի կոմիտեության հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Պայմանավորված սահմանային իրավիճակով և ներկա անկայունությամբ՝ մենք՝ ՀՅԴ Սիսիանի կոմիտեն և նախընտրական շտաբը, հայտնում ենք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակավորապես դադարեցման մասին։ Կոչով դիմում ենք նաև մյուս բոլոր ուժերին կատարելու նույնը։
Սիրելի սիսիանցիներ, խնդրում ենք խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հատկապես չտրվել սադրանքներին։
