Հայտնի է Դավոսի միջազգային ֆորումում ԱՄՆ պատիվրակության կազմը
Սպիտակ տունը հրապարակել է շվեյցարական Դավոսում տեղի ունենալիք միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ԱՄՆ պատվիրակության կազմը։ Նշենք, որ ֆորումը կայանալու է հունվարի 21-24-ին։ Ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականներ Ջարեդ Քուշներն ու Իվանկա Թրամփը /նախագահ Թրամփի դուստրը եւ փեսան/, Առեւտրի նախարար Վիլբուր Ռոսը, Աշխատանքի նախարար Յուջին Սկալիան, Տրանսպորտի նախարար Իլեյն Չաոն, ԱՄՆ Առեւտրային հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, Փոխպետքարտուղար Կիտ Կրակը եւ այլք։
