Հայտնի են դարձել մանրամասներ՝ Մեգան Մարքլի աշխատանքի անցնելու հետ կապված
Ինչպես հայտնի է, նախօրեին Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney ընկերության հետ եւ այժմ ընկերության մուլտհերոսների ձայնային ապահովումն է իրականացնելու բավական մեծ գումարի դիմաց, որը ստանալու է որպես հոնորար։ Հոնորարը, սակայն կգնա ոչ թե Սասեքսի դքսուհու բյուջե, այլ կհատկացվի բարեգործական նպատակների համար։ Մասնավորապես այն կտրամադրվի «Փղեր առանց սահմանների» կազմակերպությանը, որը զբաղվում է վայրի բնության պաշտպանությամբ եւ պայքարում է որսագողության դեմ։ Այնուամենայնից, մասնագետները կարծում են, որ Մեգանը կրկին քայլ է արել դեպի կինոաշխարհ։ Համացանցում նաեւ կադրեր են հայտնվել, որոնք վկայում են, որ դեռ անցյալ տարի Մեգանն ու Հարրին Disney-ի ղեկավարի հետ հանդիպել են Լոնդոնում տեղի ունեցած ցուցադրություններից մեկի ժամանակ։
