Հայտնաբերվել է Օմեգա-3-ի թաքնված վտանգը
Բրիստոլի համալսարանի գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքը, թե օմեգա-3 ճարպաթթուները միշտ նվազեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացները։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Epidemiology-ում, ցույց է տվել, որ օմեգա-3-ի բարձր մակարդակը կարող է բարձրացնել որոշ բորբոքային մարկերների ցուցանիշները։ Վերլուծությունը կատարվել է 30 տարվա կտրվածքով՝ օգտագործելով Avon Longitudinal Study of Parents and Children ծրագրի տվյալները։
