Հայտնաբերվել են անիվների բացած ամենահին ակոսները․ դրանք 4200 տարեկան են

Չինաստանում հնագետները հայտնաբերել են անիվների բացած ակոսներ, որոնք առնվազն 4200 տարեկան կարող են լինել։ Դրանք ամենահինն են աշխարհում եւ վկայում են այն մասին, որ անիվային տրանսպորտային միջոցներն այդ երկրի տարածքում օգտագործվել են վաղնջական ժամանակներից։ Այս մասին գրում է «Chinhua» լրատվական գործակալությունը։ Ակոսները հայտնաբերվել են Պինլյանտայ հնագույն քաղաքի պեղումների ժամանակ։
Նշենք, որ պատմական այդ քաղաքը գտնվում է Հանանյ նահանգում, Կենտրոնական Չինաստանում։ Ակոսների մեծ մասը ունեն 01-1,5 մետր լայնություն, ամենախորը ակոսը՝ 0,12 մետր է, իսկ երկարությունը՝ 3,3 մետր։ Մասնագետները նշել են, որ դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք է ունեցել Չինաստանում եղած այդ հնագույն անիվային տրանսպորտային միջոցը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )