Հայաստան – Լատվիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։

Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլերը (Գերմանիա):

Հայաստան – Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

Share This