Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացրել է 6000-րդ դիտորդությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 6000 դիտորդություն է իրականացրել Հայաստանում։
«Հայաստանում ԵՄ առաքելությունը ուրախ է հայտարարել, որ իրականացրել է 6000-րդ դիտորդությունը։ Այս ձեռքբերումն արտահայտում է մեր շարունակական եւ հաստատուն նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ»,–ասված է հայտարարության մեջ։
