Հայաստանն ունի մեկ լծակ, դա խաղաղության պայմանագիրն է. Վարդան Օսկանյան

Հայ-ադրբեջանական դերևս չլուծված այս հակամարտությունում, մենք հայերս մեր ձեռքում ընդհամենը մեկ լծակ ունենք, դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է:

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության՝ Հայաստանի ունեցած միակ լծակի մմասին:

«Իհարկե այդ լծակն արդեն բավականին թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախորոք հայտարարել են, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու: Արդեն նախորոք ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել: Այս բոլորը արդեն թուլացրել են այդ լծակը»,- ասել է նա:

Ըստ Օսկանյանի մեր իշխանությունները դեռ հնարավորություն ունեն, իրենց բանավոր խոսքից հրաժարվելու, որը ավելի կուժեղացնի այդ լծակը և դա կդառնա ավելի հզոր մեր ձեռքում:

«Ես ուղղակի խնդրում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխենք, դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Փոխելու հնարավորությունը այսօր կա, եթե մենք կարողանանք փոխենք, դա էապես նվազեցնելու է պատերազմի հնարավորությունները:

Փաշինյանը մեծ սխալ է արել, նա պետք է ընդունի այդ սխալը»,- նշել է նա:

Մանրամասները տեսանյութում.

Share This