Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

Հայաստանի թիմը դարձել է Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը:

Լավագույն եռյակն ունեցել է հետևյալ տեսքը․
– Հայաստանի թիմ
– Նիդերլանդների թիմ
-Ադրբեջանի թիմ։

Share This