Հայաստանը կառուցվում է նորովի. Փաշինյան

«Մենք անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք լուծելու»,- Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման  ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա խնդրեց, որ բանակին վերաբերող, պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակվեն:

«Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է ու ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության՝ գնաճի մասին բարձրաձայնումներին, Փաշինյանն ասաց. «Որևէ մեկը չի ժխտում։ Պետք է արձանագրել, որ գնաճը գլոբալ երևույթ է, Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ։

Բայց ուզում եմ ընդգծել՝ ինչպես պետք է մարդը գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով։ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ, ընդ որում,  2022 թվականի սեպտեմբերի տվյալներով, երկրում 73 տոկոսով աճել է աշխավարձի ֆոնդը, 46,1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը։

Այսինքն գնաճի մասին խոսում ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծել»։

Նա իր խոսքում նշեց. «Մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի։ Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )