Համ հողն են հանձնում, համ հողին են հանձնում

Բացարձակ ճշմարիտ է, որ երբ դու անպատվության ու պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և’ անպատվություն և’ պատերազմ։ Հայաստանի վարչապետը ընտրել է և’անպատվություն, և’ պատերազմ տարբերակը։Եթե մեկ տարի առաջ շատերի համար նախկինների կողմից տարածված միֆ էր, որ Փաշինյանը գյուղ-գյուղ հանձնում է Հայաստանը, հիմա դրանում ոչ ոք կասկած չունի։ Նիկոլ Փաշինյանը ամենավերջին դեմագոգի նման ժողովրդին ահաբեկում է պատերազմով, որ չտվեցինք պատերազմ կլինի։Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ հայրենիքից ինչ-որ հատված զիջելով թշնամու ախորժակը ավելի է մեծանում։ Փաստորեն ստացվում է հետևյալը, որ համ հողն են հանձնում, համ հողին են հանձնում։

Երկրի ղեկավարը կուլիսային պայմանավորվածություններ է ձեռք բերում, իսկ իր տված խոստումների գինը զիջումների եւ մարդկային կյանքերի գին ունի։ Պատերազմից 3.5 տարի անց`Փաշինյանի համար դեռևս արդիական կատեգորիա է.
Արցախը տվեցի, որ փրկեմ 25.000 տղայի կյանք (պլյուս-մինուս 5000):
Արարատը տվեցի, որ պատերազմ չլինի ու փրկեմ 25.000 տղայի կյանք:
Սյունիքը տվեցի, որ փրկեմ Գեղարունիքը:
Գեղարունիքը տվեցի, որ փրկեմ Վայոց Ձորը:
Վայոց Ձորը տվեցի, որ փրկեմ Արագածոտնը:
Արագածոտնը տվեցի, որ փրկեմ Արմավիրը:
Արմավիրը տվեցի, որ փրկեմ Շիրակը:
Շիրակը տվեցի, որ փրկեմ Լոռին:
Լոռին տվեցի, որ փրկեմ Երևանը:
Այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյան ընտրած զանգվածի համար կարեւորն այն է, որ նախկինները չկան, բա հո պիտի չթողնեին, որ նախկինները գային ու կեղեքեին երկիրը։

Share This