ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ Է ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները:
Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է եւ ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է…
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է…
Կներեք, որ չեմ հավատում:
Փաստաբան Արսեն Բաբայանի էջից
