«Համահայկական ճակատ» կուսակցությունը Երևանում հիմնադիր համագումար կհրավիրի

««Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն»,- ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին հայտնել է ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 18։00-ին։

«Համահայկական ճակատ» շարժումը կուսակցության վերածելու պատճառների մասին խոսելով՝  նա մասնավորապես նշել է.

«Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, ինչպես նաև՝
•  հաշվի առնելով «Համահայկական ճակատ» շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը,
•  նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը,
•  նպատակ ունենալով իրագործել ՀՃՇ հայտարարած ծրագրերը,
•  ընդառաջ գնալով շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր անդամների առաջարկներին,
•  հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը»։

Share This