Համալիրում առաջին դասարանցիների շնորհավորանքի արարողություն են կազմակերպում, 500 երեխա կմասնակցի

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 երեխաներ․ նրանց համար կկազմակերպվի մուլտֆիլմի դիտում։

Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Միջոցառումը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ»։

Share This