<<Արարատը>> հաղթում է <<Սևանին>> և ամրապնդվում 3-րդ տեղում. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում 3-րդ տեղում ընթացող Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց իրեն հաջորդող «Սևանին»:

Սկզբունքային խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարան արարատցիները: Առաջին խաղակեսի սկզբում Դիմիտրիյեե Պոբուլիչն ու Սերժ Դեբլեն երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասով: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին «Սևանին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն տասը րոպե անց Ալիկ Առաքելյանը նորից ամրապնդեց «Արարատի» առավելությունը:

Այս հաղթանակից հետո արարատցիները վաստակեցին 26 միավոր և ընդհուպ մոտեցան 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»: «Սևանն» արդեն 6 միավորով ետ է մնում «Արարատից»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )