Հաղթանակ թաղամասում քարուքանդ են արել փողոցներն ու թողել. ավագանու անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ահազանգում է  Հաղթանակ թաղամասի փողոցների քարուքանդ լինելու մասին։ Նա թաղամաս մտնող գլխավոր ճանապարհից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ փողոցն ամբողջությամբ քանդած է՝ լի փոսերով։

«Երևան` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ)։

Սա թաղամասի քարուքանդ եղած և ջրափոսերով «հարուստ» փողոցներից միայն գլխավորն է։ Նմանատիպ վիճակ է նաև մնացած փողոցներում։ Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը։ Համար 2 ֊ին գնահատում եմ 2»,-գրել է նա։

Share This