Կրքեր են բորբոքվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի շուրջ

Նա 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից աղմուկով ազատվեց՝ Բժշկական համալսարանի դասախոսների հետ հավաքի ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքի համար: Բացի այդ, նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի` Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար գումար է պահանջել մի քաղաքացուց, իսկ ամենագլխավորը՝ քովիդի ժամանակ Արսեն Թորոսյանը նրան նշանակել էր առողջապահության կազմակերպիչ, Երեւանի կարանտինային վայրերի ղեկավար:

Վանեսյանն այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնում է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Բանն այն է, որ թե՛ Թորոսյանը, թե՛ Ավանեսյանը մշտապես հակամարտության մեջ են գտնվել Նարեկ Զեյնալյանի հետ, ոը, հավակնելով նախարարի պաշտոնին, քննադատում էր թե՛ նախկին, թե՛ գործող նախարարներին։ Հատկապես Թորոսյանը լուրջ պատճառներ ունի Զեյնալյանխոչընդոտելու, քանի որ կարող են ջրի երես դուրս գալ քովիդի ժամանակ թույլ տրված չարաշահումները, քանի որ «Լուսավորիչն» ամենամեծ քովիդ-կլինիկան էր, եւ պետությունը հսկայական գումարներ է հատկացրել այդ ԲԿ-ին»։

Share This