Կրկին մեկ զոհ, կամ խաղաղության պայմանագրի նախաբանը
Հայաստանը բարձր մակարդակով պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, առանց անվտանգային երաշխիքների եւ կարեւոր հարցերի պարզաբանման։
2020թ.ի նոյեմբերի 9-ից մի քանի տաանյակ հայ զինվորներ են զոհվել հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում։Տասնյակ զինծառայողներ էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։Այս վիճակագրությունը ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում է։Այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը հարյուր տոկոս երաշխիք չէ, որ նոր պատերազմ չի լինի, կամ մենք խաղաղ պայմաններում կունենանք զոհերի պատմական մինիմում։Երեկ՝սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Սա մահաբեր խաղաղության նախաբանն է։
