Կրեմլում արձագանքել են Բաքվի դեմարշին

Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը

 

«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար»,- ընդգծել է նա:

 

Նշենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։

Share This