Կրեմլը ԱՄՆ-ին թշնամի երկիր է անվանել
Ռուսաստանն այսօր թշնամի երկիր է ԱՄՆ-ի համար, ինչպես ԱՄՆ-ն է Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ ծովային հետեւակի հետախուզության նախկին սպա և ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտերը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցները ինքնաթիռ նստելիս խլել են նրա անձնագիրը Պետդեպարտամենտի «պատվերով»՝ թույլ չտալով նրան Ռուսաստան թռչել։ Նրա խոսքով՝ այս անգամ նա այլեւս չի կարողանա Սանկտ Պետերբուրգի ֆորումին գալ։
Մեկնաբանելով Ռիտերի մասին հարցը՝ Պեսկովն ասել է, որ Կրեմլը չգիտի իրավիճակի մանրամասները, և հիշեցրել է, որ Ռիտերը հետախուզության նախկին աշխատակից է, ուստի նա կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել արտասահման մեկնելու, հատկապես «թշնամի երկիր»։
«Մենք հիմա նրանց համար թշնամի երկիր ենք, ինչպես նրանք՝ մեզ համար», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ նախկին հետախույզների նկատմամբ սահմանափակումներ կիրառվում են գրեթե բոլոր երկրներում։
