Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում

Հուլիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճնակից արձկված 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը: Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում որոշ մանրամասներ:  Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է shamshyan.com-ը։

Share This