ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը» խորագիրը:
Տեսանյութում վարչապետն ասում է՝ խնդիրն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
«Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ:
Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման գործնական փուլի մեկնարկը:
Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ Հա առաքելական սուրբ եկեղեցու քահանաները:
Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար»,- ասում է վարչապետը: