Կտրել են հոգևորականի կոկորդը

Գրոհայինների հարձակման պահին Դերբենտի ուղղափառ եկեղեցում մոտ 40 ծխական է եղել, հաղորդում է Mash Telegram ալիքը՝ հրապարակելով սպանված հայր Նիկոլայի լուսանկարը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործները ներխուժել են եկեղեցի, կրակել պահակին ու կտրել քահանայի կոկորդը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակվողները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային սպասարկման կետի վրա։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է այս տեղեկությունը։

 

Share This