Կուրսկի ճակատում ռուսական ուժերը ռազմավարական նշանակության բնակավայրի են գրավել

Կուրսկի ճակատում ռուսական ուժերը ռազմավարական նշանակության բնակավայրի են գրավել:

Պլեխովոն, որի համար տեւական ժամանակ մարտեր էին ընթանում, եւ ուկրաինական կողմը, չխնայելով ռեզերվները, այն պահում էր, անցավ ռուսներին։

Սա կարևոր է այն առումով, որ Պլեխովոյի գրավումից հետո ռուսական ուժերը հնարավորություն են ստանում սահմանի երկայնքով դուրս գալ Կուրսկում ուկրաինական հիմնական ուժերի թիկունք` ստեղծելով «Սուջայի կաթսա»։

Ի դեպ, դատելով ռուսական տեղեկացված փորձագետների ակնարկներից, այս հատվածում, ըստ ամենայնի, մարտի մեջ են մտցվել նաեւ հյուսիսկորեական ուժերը: Հաշվի առնելով նաեւ, որ նախօրեին ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի աղմուկ հանած պայմանագիրը վերջնականապես ուժի մեջ մտավ:

Share This