Կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել
Հունվարի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
