Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է պրոֆեսոր Նիգիյանը․ Ավինյանը ցավակցել է
Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։
Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:
Հանգչեք խաղաղությամբ»:
