Կորել է Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը․

Պողոսներ լավ չենք ապրելու Եվ այսպես, հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա՝ 2020-ի բյուջեն լինելու է պահպանողական, եւ ոչ թե թռիչքային աճի եւ այլն։ Տնտեսական աճն էլ՝ 4,9 տոկոս է լինելու։ Ասել է, թե բոլորս, բացի Փաշինյան ու Հակոբյան ընտանիքներից ու նրանց շրջապատից, նաեւ ԱԺ-ից ու կառավարությունից, մի խոսքով, բացի յուրայիններից, բոլորս վատ ենք ապրելու։ Եթե հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «Սերգո ջան վատ ես ապրելու» խոսքը, կարող ենք ասել՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Պոսողներ ջան վատ եք ապրելու»։ Իհարկե հասկանալի է, որ նման պայմաններում տնտեսական հեղափոխության մասին խոսելը, առավել եւս՝ տնտեսական թռիչքային աճի մասին թեկուզ բառ արտասանելը, առնվազն մարդուն էժանագին «կուտ տալ» է եւ ոչ ավելին, քանի որ 4,9 տոկոս աճը պարզապես նշանակում է, որ դրական տեղաշարժ չի լինելու առհասարակ, կամ շատ փոքր, մարդկանց եկամուտները չեն աճելու, հետեւաբար նաեւ՝ առանց այն էլ լղարիկ դրամապանակները դատարկվելու են ի սպառ։ Սա սպասելի էր, քանի որ այլեւս չեն լինելու այն սողանցքները ռեգիոնալ ինտեգրացիոն միավորներում, որոնցից կարելի էր օգտվել ու փող կուտակել։ Եվ որ ամենակարեւորն է, Փաշինյանը չի կարողանում մարդկանց համոզել գալ ու փող դնել Հայաստանում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )