Կոմունիստները պահանջում են, որ Լենինին հուղարկավորել առաջարկած ՌԼԴԿ առաջնորդին զրկեն պատգամավորական մանդատից

Ռուսաստանի կոմունիստների կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար Սերգեյ Մալինկովիչը հայտարարել է, որ դիմելու է ՌԴ Պետդումա՝ պահանջելով Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկիին զրկել պատգամավորական մանդատից՝ խորհրդային կառավարության առաջին ղեկավար Վլադիմիր Լենինին թաղելու առաջարկի համար:

Սլուցկին ավելի վաղ առաջարկել էր հուղարկավորել Լենինին մոր հետ, քանի որ «ժամանակը եկել է», և հենց ինքը՝ սովետական ​​պրոլետարիատի առաջնորդը, դա ուզում էր։

«Կուսակցությունը ՌԴ Պետդումա կուղարկի պարոն Վոլոդինին ուղղված Սլուցկիին պատատգամավորին մանդատից զրկելու պահանջը՝ Լենինին վերաթաղելու առաջարկով հասարակության մեջ պառակտումներ հրահրելու համար», – ասել է Մալինկովիչը։

Նա կարծում է, որ նման առաջարկները հակասում են «Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հասարակության համախմբման ուղղությանը»։

Նա Սլուցկիին անվանել է «անպատասխանատու քաղաքական գործիչ, որը պետք է ընդմիշտ կորցնի պատգամավորի կարգավիճակը»։

Share This