Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել․ ասույթներ Հրանտ Մաթեւոսյանից
Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել․ ասույթներ Հրանտ Մաթեւոսյանից
• Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան… ոչ էլ այնքան դառը, որ թքեն
• Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան
• Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
• Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել
• Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…
• Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։
• Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
• Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
Նյութի աղբյուրը՝ «Վիքիքաղվածք»
