Կիևը Թրամփի վերադարձը համարում է աղետ. Time

Կիևը ամիսներ է ծախսել՝ գնահատելով Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալու ռիսկերը և այժմ վախենում է դժվարություններից, որոնց կբախվի Թրամփի ընտրվելու դեպքում:

Այս մասին հայտնել են Time-ին մոտ կանգնած աղբյուրները։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է արագ վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։

Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ միջազգային հարցերում Թրամփի մոտեցումը կարող է աղետ լինել Ուկրաինայի համար։

«Առաջին ութը կամ տասը ամիսները  կամ հիմնականում ամբողջ 2025 թվականը, շատ դժվար է լինելու»,- Time-ին ասել է աղբյուրը։

Թրամփը, ամենայն հավանականությամբ, կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը և կստիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ընդունել խաղաղ համաձայնագիրը, որը կլինի Ռուսաստանի օգտին:

Ինչպես ԱՄՆ նախորդ նախագահները, Թրամփը նույնպես կարող է ձգտել հարաբերությունների կարգավորում Վլադիմիր Պուտինի հետ իր նախագահական ժամկետի սկզբում, կարծում է աղբյուրը։

Share This