Կինը դատի է տվել դավաճան բոյֆրենդին, որը շքեղ կյանք է վարել իր հաշվին
Սինգապուրում կինը դատի է տվել դավաճան բոյֆրենդին, որը շքեղ կյանք է վարել իր հաշվին, ընդ որում՝ չի պատրաստվել ամուսնանալ կնոջ հետ։
Լի Մեյ Լանը առատ փող է տվել բոյֆրենդին իրենց հարաբերությունների 10 տարիների ընթացքում։ Կարծելով, որ տղամարդը մտադիր է ամուսնանալ իր հետ, նա ընդհանուր առմամբ 155 000 դոլար է փոխանցել նրան։ Որոշ ժամանակ անց կինն իմացել է, որ նա մտադիր չէ ամուսնանալ եւ, ավելին, խաբել է իրեն այդ ողջ ընթացքում, տեղեկացրել է CNA-ը։
Տղամարդը նրան հավաստիացնում էր, որ իրեն փող հարկավոր է միայն իր հոր համար։ Լին ամսական մոտ 3 000 սինգապուրյան դոլար էր աշխատում, ընդ որում՝ փոխանցումները կազմել են նրա գրեթե ողջ եկամուտը։
Կինը համոզված էր, որ իրենք, ի վերջո, կամուսնանան, եւ իրեն կվերադարձվեն փողերը։ Սիրեցյալը նրան խոստանում էր, որ միասին կլինեն, մինչեւ որ «մահը բաժանի իրենց»։ Բայց տղամարդու ֆինանսական պահանջներն ավելանում էին, նա Լիից ավելի ու ավելի շատ փող էր խնդրում, ինչպես նաեւ խնդրում էր վճարել իր գնումների համար։ Կինն առաջին անգամ կասկածներ ունեցավ այն բանից հետո, երբ տղամարդը հերթական անգամ հրաժարվեց ծանոթացնել իրեն ընտանիքի եւ ընկերների հետ։ Վերջապես, երբ Լին ասաց, որ այլեւս չի կարող փող տալ նրան, այդ պահին հասկացավ, որ տղամարդու վերաբերմունքն իր հանդեպ փոխվել է։
Արդյունքում՝ պարզվեց, որ տղամարդը ոչ մի ֆինանսական խնդիր էլ չուներ, եւ ձեռքի հետ էլ մեկ ուրիշ կին էր ունեցել։
Լին, որի սիրտը կոտրվել էր, դատի տվեց նրան խաբեության եւ միտումնավոր մոլորեցնելու պատճառով եւ պահանջեց վերադարձնել փողերը։
Օկրուգային դատարանը հայցը ներկայացնելու պահից սկսած պարտավորեցրել է տղամարդուն վճարել կնոջը 210 050 սինգապուրյան դոլար՝ որպես փոխհատուցում տոկոսներով։
