ԿԺԴՀ ՊՆ նշել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է իրեն պաշտպանել

ԱՄՆ-ը կարող է ապահովել իր անվտանգությունը միայն այն դեպքում, եթե հրաժարվի ռազմական սպառնալիքներից և այլ երկրների դեմ թշնամական քաղաքականությունից, ասել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակը՝ մեկնաբանելով Փհենյանի սպառնալիքի մասին ԱՄՆ-ի բանակի պնդումները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ԱՄՆ-ն իսկապես անհանգստություն է զգում իր տարածքի անվտանգության հետ կապված, ապա դրա մեղմացման միակ միջոցը ռազմական սպառնալիքներից և անկախ ինքնիշխան պետությունների նկատմամբ թշնամական քաղաքականությունից հետևողականորեն հրաժարվելն է», – մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերի ներուժի հզորացումը թույլ է տալիս «արդյունավետ զսպել բոլոր ներկա և ապագա սպառնալիքները», ինչպես նաև ապահովում է «ռազմավարական հավասարություն տարածաշրջանում», որը «ինքնիշխան պետության ինքնապաշտպանության իրավունքն է»:

Բացի այդ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները «նպաստում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը իր տարածքը պաշտպանելու քողի տակ», սակայն իրականում այդ քայլերն ուղղված են «կանխարգելիչ հարված հասցնել այլ երկրներին և ռազմականացնել տարածությունը»։

Share This