Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի

Հակադրությունները ձգողականությո՞ւն ունեն։ Հավատո՞ւմ եք արդյոք այս հանելուկային կարծրատիպին։ Աստղագուշակության մեջ նույնպես այն գոյություն ունի։

Հաստատ նկատել եք, որ կենդանակերպի ինչ-որ նշաններ ձեզ ձգում են մյուսներից ավելի շատ։ Որպես կանոն, դա տեղի է ունենում, երբ հանդիպում եք կենդանակերպի այն նշանի տեր մարդուն, որը գտնվում է ձեր կենդանակերպային շրջանակի հակառակ կողմում։ Հենց նրա հանդեպ կարող եք համակրանքի կամ հակակրանքի ուժեզ զգացումներ տածել, որոնք չեք կարող իրատեսորեն բացատրել։ Ավելի մանրամասն կպատմենք, թե կենդանակերպի որ նշանն է ձեզ հակառակ, եւ արդյոք այն ամենաթրիգերայինն է ձեզ համար։

Խոյ-Կշեռք

Խոյերին գրավում են Կշեռքների եթերայնությունն ու թեթեւությունը, որոնք նրանց չեն բավականացնում, իսկ Կշեռքները զմայլվում են Խոյերի կրքոտությամբ եւ վճռականությամբ։

Ցուլ-Կարիճ

Ցուլերին գրավում է Կարիճների առեղծվածային լինելը եւ ուժեղ էներգետիկան, մինչդեռ Կարիճներն իրենք ձգտում են Ցուլ-էսթետներին եւ գեդոնիստներին։

Երկվորյակներ-Աղեղնավոր

Երկվորյակները ձգում են արկածախնդիր Աղեղնավորներին՝ կիսելով նրանց հետ կյանքի ծարավը, իսկ Երկվորյակների անկեղծությունը եւ ճկունությունը ոգեշնչում են Աղեղնավորներին։

Խեցգետին-Այղծեղջյուր

Խեցգետիններին գրավում են Այծեղջյուրների համառությունն ու խոհեմությունը, մինչդեռ Այծեղջյուրները հմայվում են Խեցգետինների նուրբ եւ զգայուն ներաշխարհով։

Առյուծ-Ջրհոս

Առյուծներին ձգում են Ջրհոսների ազատատենչ բնույթը եւ գաղափարայնությունը, իսկ Ջրհոսներին գրավում է Առյուծների խանդավառությունը։

Կույս-Ձկներ

Կույսերին ձգում է Ձկների սրտակցությունը, իսկ նրանք հիանում են Կույսերի խոհեմությամբ եւ պրագմատիզմով։

Որքանո՞վ է ձեր հակադիր նշանը ձգողական ձեզ համար։

Share This