Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ Փամբակում
Հունիսի 20-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում տեղացած անձրևների ու կարկուտի հետևանքով գյուղերի ճանապարհները հեղեղվել են, ջուրը լվացել է հողի բերրի շերտը ու տիղմի վերածել փողոցներում ու այգիներում։ Գյուղացու ապրուստը մի քանի րոպեում ոչնչացել է։ Կարկուտի հետևանքով վնասվել են գյուղացիների գույքը, տնամերձ հողամասերը, տանիքներն ու դրանց վրա տեղադրված արևային ջրատաքացուցիչները:



