Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Գյումրու ավագանու լիազորությունները
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:
