Կառավարության հերթական խայտառակ որոշման մասին, որի պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Կառավարության հերթական խայտառակ որոշման մասին, որի պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Կառավարության երեկվա նիստի ընթացքում դրական եզրակացություն է ստացել և անհետաձգելի համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Դրանցով կառավարությունը փաստորեն ԱԺ ընդունմանն է ներկայացնում հետևյալը՝
Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )