Կանեփի օգտագործումից մահանալու հավանականությունը գրեթե երկու անգամ ավելին է, քան կարծում էին նախկինում

Կանեփի (մարիխուանա) օգտագործումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան մարդիկ կարծում են, նշվել է JAMA Network Open-ում հրապարակված երկու ուսումնասիրություններում:

Գիտնականները պարզել են, որ կանեփի օգտագործման խանգարում (CUD) ունեցող ​​մարդկանց մոտ հինգ տարվա ընթացքում մահացության վտանգը եռապատկվում է, նրանց համեմատ, ովքեր այդ խանգարումը չունեն:

Հետազոտությունը, որն անցկացվել է Օնտարիո քաղաքում (Կանադա), ցույց է տվել, որ հիվանդանոցներում կամ շտապօգնության բաժանմունքներում CUD-ից բուժվող մարդիկ 10 անգամ ավելի շատ մահացել են ինքնասպանությունից, քան նրանք, ովքեր եղել են ընդհանուր պոպուլյացիայում:

Նրանք նաեւ զգալիորեն ավելի շատ են մահանում վնասվածքներից, թմրանյութային թունավորումից եւ թոքերի քաղցկեղից, պարզել են գիտնականները:

Մեկ այլ հետազոտություն Կանադայում փսիխոզի եւ շիզոֆրենիայի աճը կապել է  CUD-ի հետ այն բանից հետո, երբ երկիրը 2018թ. լեգալացրել է ռեկրեացիոն մարիխուանան:

Գիտնականները կասկածում են, որ CUD-ն անգամ ավելի շատ է տարածված, քան վկայում են տվյալները։

Երբ նրանք վերլուծել են 106 994 մարդու բժշկական քարտերը Օնտարիայում, որոնց մոտ ախտորոշվել է CUD հիվանդանոց կամ շտապօգնության բաժանմունք այցելելու պահին 2006-2021թթ., գիտնականները հայտնաբերել են հետեւյալը. CUD ունեցող մարդկանց 3,5 տոկոսը մահացել է բուժումից հետո հինգ տարվա ընթացքում, CUD չունեցող մարդկանց 0,6 տոկոսի համեմատ։

CUD ունեցող պացիենտների մահվան հավանականությունը նախկինի պես 2,8 անգամ ավելի բարձր է եղել, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում, անգամ ռիսկի այլ գործոնների հաշվառմամբ, ինչպիսին են հոգեկան հիվանդությունները, սրտի հիվանդությունները, քաղցկեղը եւ հոգեակտիվ այլ նյութերի ընդունումը։ Ընդ որում՝ 25-44 տարեկան երիտասարդները ենթարկվում են վաղաժամ մահվան ամենաբարձր ռիսկին։

Share This