Կադիրովը դարձյալ քննադատել է հանցագործություններ կատարող անձանց ազգային պատկանելիությունը մատնանշող ԶԼՄ-ներին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն աջակցություն է հայտնել Պետդումայի քննարկմանը ներկայացված օրինագծին ԶԼՄ-ներում ազգային պատկանելիությունը նշելու արգելքի մասին: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին գործիչը գրել է իր թելեգրամյան ալիքում:

Կադիրովը հայտարարել է, որ իր տիրապետության տակ գտնվող տվյալների համաձայն՝ Ռուսաստանում հանցագործությունների մեծամասնությունը, վիճակագրության համաձայն, «իրականացվել է կովկասցիների կողմից»:

«Ինչ-որ անտեղի հղումներ են արվում խոսքի ազատությանը, գրաքննությանը, ընդհանուր զանգվածից քաղված հասարակական կարծիք և խնդրանքներ՝ չսովորեցնելու իրենց ինչպես աշխատել: Խոսքի ամբողջական ազատություն եք ուզո՞ւմ: Առաջ: Վաղվանից բոլորին անվանեք՝ ռուս, բաշկիր, կազակ, թաթար, հրեա, ուդմուրտներ, յակուտներ… բոլորին՝ առանց բացառության»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը:

Վերջինս դատապարտել է նրանց, ովքեր «սեփական կարծիք չունեն» և փորձում են հնարավորինս շուտ արտահայտվել օրինագծի դեմ, որն իբրև թե խախտում է խոսքի ազատությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կադիրովը դատապարտել էր «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը գրառում էր արել այն մասին, որ Մոսկվայում «մի խումբ կովկասցիներ ծեծի էին ենթարկել երեխայի հետ զբոսնող տղամարդուն»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )