Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։ Այս մասին հաղորդում է «Էրեբունի» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։

Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Նրանք որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։

Share This