Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի եղբայրը՝ Նոյը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի եղբայրը՝ Նոյը: Լուրը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ահարոնի ընկերը՝ Շիրակ Բունիաթյանը:

«2024 թվականի հունիսի 14-ին ծնվեց մեր ընկերոջ,հերոս Ахарон Арсенян -ի եղբայրը, ՆՈՅԸ։ Ես այդ մասին ոչ մի գրառում չէի արել, քանի որ առիթ չէր եղել թույլտվություն հարցնել ընտանիքից ։ Գիտեմ, որ ես ու Ահարոնը շատ ընդհանուր ընկերներ ունենք և վստահ եմ, որ այս լուրը շատերիդ է հուզմունք, ուրախություն և հպարտություն բարգևելու։ Թող Աստված ամուր և անվտանգ պահի մեր ՆՈՅԻՆ…»,- գրել է նա:

Share This