Ծնվել է բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանի առաջնեկը
Մարաքեշում լույս աշխարհ է եկել բոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի որդին: Այս մասին հայտնել է Մարիաննայի քույրը՝ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ինստագրամյան էջի Story բաժնում նորածնի հետ լուսանկար է տեղադրել ու նշել, որ Մարիաննան որդուն Արամ է անվանել: Իվետան հավելել է, որ թե քույրը, թե փոքրիկը իրենց լավ են զգում: «Հզոր տղա է, առողջ տղա է, քույրս էլ լավ է»,-նշել է նա:
Երգչուհին նաեւ տեղեկացրել է, որ զարմիկը ծնվել է երկու օր առաջ:
