ԾՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԱԿԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ԿՐՏՍԵՐ ԵՂԲԱՅՐԸ

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում անմահացած հերոս ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ /Ոսկե դպրոցի Գևի /կրտսեր եղբայրը։ Այս ուրախալի լուրը Iravunk. com – ին հայտնեց Սեդան, ով քույրն է նորածնի։

«Նրան կրկին ԳԵՎՈՐԳ անունն ենք տվել ի պատիվ իր հերոս եղբոր։ Շուրջ 4 տարի սպասել ենք նրան»։

Ջավախյանների ընտանիքում մի նոր լույս է բացվել, նորածին Գևորգը իր ծնունդով կմխիաթարի, կսփոփի ծնողներին,կստիպի ժպտալ, կշարունակի ապրեցնել նրանց։ Կրտսեր Գևորգը, մեծանալով կիմանա ու կգիտակցի, թե որքան խիզախ եղբայր է ունեցել ու կկատարի, կշարունակի այն կիսատ թողած գործերը, որոնք ցավոք չհասցրեց կատարել ավագ Գևորգը։ Շնորհավորում ենք Ջավախյանների ընտանիքին, փոքրիկին մաղթում առողջ, երջանիկ մանկություն, ամենակարևորը մեծանա խաղաղ երկրում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Share This