Ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք. պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։
Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք, ինչին ի պատասխան, մանկատուն ու գիշերօթիկ լուծարելը բավական չէր, հիմա էլ դադարեցվում է Մարալիկի ծննդատան գործունեությունը (ըստ թևածող լուրերի)…
Եվ երկրի՝ իր կարծիքով առաջին պաշտոնյային այս ամենը չի հետաքրքրում, և նա, մոռանալով մարդկանց կյանքը կտրուկ բարելավելու՝ իր երդումը, քայլում է Ճամբարակի սարերում ու հորդորում Հայաստանը ճանաչել՝ քայլելով…
Կամ էլ սեփական սեքսի տեխնիկական հնարավորությունների ու մարտավարության մասին հրապարակավ տխուր դատողություններ անող Աշխատանքի և սոցիալական հարցերի սորոսական նախարար Զարուհին և Առողջապահության հակածխախոտային պայքարի անխոնջ մարտիկ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը ճիշտ չեն զեկուցում առկա իրավիճակը…
Մնացածը հետո կասեմ, բայց սա վերջն է առաջին սերիայի…»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )