Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացվում է երեք մարզիկով։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երևանի ժամանակով 11:00-ին մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշային Դավիթ Առաքելյանն ու Արտուշ Գրիգորյանը։ Ժամը 13:00-ին մինչև 23 տարեկանների մրցաշարին կմասնակցի 65 կգ քաշային Սեյրան Խուդանյանը։

Share This